ՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժպ-ն իրեն արտոնյալ է զգում
![]() 1112 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 14:00 Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը հասցրել է պաշտոնավարման մի քանի օրվա ընթացքում հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրում։ Նախ՝ մամուլը գրեց, որ Առաքելյանն ապօրինի ձևով, առանց Ալվինա Գյուլումյանին տեղյակ պահելու, նրա աշխատասենյակի զավթման «օպերացիան» է կազմակերպել, ապա վերադարձրել է դատավորների որոշմանը հանձնված պատգամավորների դիմումը՝ առանց նրանց գիտության։ Այսօր էլ Politik.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Առաքելյանը, անտեսելով ցուցանակը, որում հստակ նշված է, որ ՍԴ կայանատեղիում իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները, իր անձնական 36 FD 874 պետհամարանիշով մեքենան կայանել է այդ վայրում։ ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ, Առաքելյանն իրեն արտոնյալ է զգում, սկսել աշխատակիցների հետ շփվել բավականին կոպիտ և ցանկացած քայլ համաձայնեցնում է Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի հետ։ «Այդ վարքագիծը ունի իր գինը. նրան խոստացվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Վահե Գրիգորյանին այդ հույսով ինֆորմացիայով ապահովող և օժանդակող ՍԴ աշխատակից Արմենակ Մինասյանցի փոխարեն»,-ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն էլ, առանց սպասելու Գյուլումյանի վերջնահաշվարկին, լիազորությունների դադարման արձանագրմանը, հասցրել է իրենով անել նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե իբր այն իսկզբանե իրեն պետք է պատկաներ։ Այսպիսով, ՍԴ-ում իսկական քաոս է ոչ միայն դատարանի լիազորությունների կատարման, այլև կառավարչական առումով։ Գործերի քննությունը կանգ է առել, ժամկետներ են սպառվել, մարդկանց իրավունքներ խախտվել, իսկ լուծումներ առկա չեն։ Բայց սա չի խանգարում Սահմանադրական արդարադատություն իրականացնողներին կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա՝ ի ցույց դնելով ճգնաժամի մյուս՝ բարոյական կողմը։ Մարամասները՝ սկզբնաղբյուր կայքում: ![]() |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52

