«Վակարչուկը՝ persona non grata Ռուսաստանում». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վակարչուկը՝ persona non grata Ռուսաստանում. հաղորդվում է, որ Ռուսաստանը սանկացիաներ է մտցրել Ուկրաինայի 41 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում է նաև տաղանդաշատ երգիչ-երգահան Սվյատոսլավ Վակարչուկը՝ «Օկեան Էլզի» (Океан Ельзи) հանրահայտ ռոք խմբի առաջատարը: 2016-ի հունիսի սկզբին «Օկեան Էլզին» մեծ համերգ տվեց նաև Երևանում, և Մարզահամերգայինի լեփ-լեցուն դահլիճը Վակարչուկի հետ հավասար երգում էր նրա բոլոր հիթերը: Այդ օրերին Վակարչուկն այցելեց նաև Էջմիածին՝ հիանում և լուսանկարում էր Արարատը: Պատմեց, որ մեծացել ու ապրել է միջնադարյան հրաշք քաղաքում՝ Լվովում, որտեղ ունի հայ ընկերներ և որտեղ միաձուլվել են լեհական, ուկրաինական և հայկական մշակութային ավանդույթները: Վակարչուկն ազատ խոսում է ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն և ռուսերեն, սակայն իր երգերը բացառապես մայրենի լեզվով են, և դա, ինչպես ինքն ասեց՝ իր կյանքի կրեդոն է: «Օկեան Էլզին» արդեն շուրջ 20 տարի է, ինչ Արևելյան Եվրոպայի ռոք խմբերի առաջատարներից է, իսկ մեծ հայենասեր, երկրի անկախության խորհրդանիշ, երկու անգամ Գերագույն Ռադայի պատգամավոր ընտրված Սվյատոսլավ Վակարչուկը՝ Ուկրաինայում բացարձակ կուռք է»:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
123228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
73824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
76423.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
75823.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
92320.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
94019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
206019.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
87819.10.2026, 11:48