«Լուրեր են պտտվում, որ դպրոցներում սկսել են գումարներ հավաքել». Ա. Կոստանյան
![]() 237 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 16:10 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ ԿԳՄՍ-ն դպրոցներում աշակերտների և մանկավարժական անձնակազմի համար դիմակների ախտահանիչ նյութերի միայն 20%-ն է ապահովելու, այն պարագայում, երբ սա ֆինանասական բեռ է դառնում ծնողի և մանկավարժի համար։ Ինչո՞ւ։ Հույս ունեմ, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, կամ եթե իրոք այդպես է, ապա նախարարությունը կվերանայի իր որոշումը և հակահամաճարակային կանոնների պահպանման համար պահուստային միջոցներից կնախատեսի ամբողջ ծախսը։ Լուրեր են պտտվում, որ դպրոցներում արդեն իսկ սկսել են գումարներ հավաքել հենց այս նպատակով (միգուցե սա ծնողների նախաձեռնությամբ է, չեմ կարող ասել)։ Ամեն դեպքում, հեչ լավ չէ, որ կրթության մասին մտածելու փոխարեն նորից դիսկուրսը գումարի շուրջ է պտտվում։ Հիշում եք, չէ՞, դասագրքերի գումարների վերանայման կամ անապահով ու կորոնավիրուսի պատճառով տուժած ընտանիքների համար փոխհատուցման մասին, որ գրել էի։ Եթե ծնողն ի վիճակի չի լինելու դասագրքերի համար անգամ վճարել, էլ չեմ ասում երեխային դպրոցական անհրաժեշտ միջոցներ գնել, ապա ինչպե՞ս է կարողանալու պարբերաբար ապահովել դիմակ ու ախտահանիչ նյութերը»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
