Ընդդիմադիր գործիչ Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանին, այս մասին գրել է «БЕЛТА» լրատվական գործակալությունը: «Նա փորձել է անօրինական կերպով լքել Բելառուսի Հանրապետության տարածքը, սակայն ձերբակալվել է սահմանին»,- հայտնել է գործակալությունը:
Հրատարակության տվյալներով՝ ավելի վաղ համակարգող խորհրդի անհետացած անդամներ Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը Բելառուսից մեկնել են Ուկրաինա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, հանրապետությունում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ երկրում գործադուլ է սկսվել, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ անցկացնել և դադարեցնել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ կոշտ վերաբերմունքը: Ընդդիմադիր թեկնածուների շտաբները հայտարարել են ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։

«Իրական տուժող Գագիկ Ծառուկյանն իրավապահների կողմից արհեստականորեն վերածվել է մեղադրյալի»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
2009:30
«Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4109:18
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը կարող է թիրախ դառնալ»․ Ռեզայի
6509:07
«Զելենսկին հակամարտությունը դադարեցնելու համար կամք չի դրսևորում». Պեսկով
6609:01
Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին
309Երեկ, 21:12
«Թրամփի և Զելենսկու հարաբերությունները հասել են իրենց ամենացածր կետին 2025թ-ին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից ի վեր». #WSJ
244Երեկ, 16:04
«ՀՀ-ից ՌԴ գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա». Руспродсоюз
258Երեկ, 14:47
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա՝ ո'չ ավել ու ո'չ էլ պակաս». Արա Պողոսյան
157Երեկ, 14:18