Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սամվել Բաբայանը՝ իր «խաղեր տալու» մասին

Սամվել Բաբայանը՝ իր «խաղեր տալու» մասին
3794
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 11:30

Վերջին շրջանում ակտիվացել են լուրերն այն մասին, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը և դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից: Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Բաբայանը հայտարարեց, որ անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն չէ. «Նման բան չի կարող լինել, դրա կարիքը չկա էլ: Մենք էն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ ինչ-որ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ գտնում, որ տարածաշրջանում էսօր էն վիճակն ա, որ ներսում ինչ-որ խաղեր տանք»,- ասաց պաշտոնյան: