Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանում ընդդիմադիրները հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում». Կարեն Հովհաննիսյան

«Ադրբեջանում ընդդիմադիրները հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում». Կարեն Հովհաննիսյան
319
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 21:45

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջան անունով արհեստածին պետությունում հետաքրքիր տեխնոլոգիա է կիրառվում Բաքվի բռնապետի ընդդիմադիրների կողմից։
Ժողովրդի ուժը ցույց տալու համար՝ սոցցանցերում տարածում են 80-ականների վերջերի և 90-ականների սկզբերի տեսանյութերը, որտեղ ժողովուրդը ծեծուջարդի է ենթարկում ոստիկանական ուժերին և հասնում իրենց նպատակին։ Այնուհետև համեմատության կարգով տարածում են տեսանյութեր Բաքվի բռնապետ Ալիևի ղեկավարման տարիներից, որտեղ խաղաղ ցուցարարներին արդեն ծեծում և պարզապես առևանգում են ոստիկանական ուժերը։ Այս կերպ ազդում են հասարակության գիտակցության վրա և փորձում կոտրել վախը մարդկանց մեջ և հանել փողոց»: