Քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորումից 10 անձի մահվան և 2-ի կուրանալու հանգամանքները
![]() 247 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 18:30 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննվում է 4 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 4 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 1 անձի մահվան դեպքի առթիվ քննվում է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նշված վարչական շրջաններում քննվող քրեական գործերով կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 10 բնակչի մահվան և 2 բնակչի կուրանալու դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքի ծագման աղբյուրը պարզելու ուղղությամբ: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
