Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը» Խաչատուրովը կլինի. «Հրապարակ»

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, և, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որևէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որևէ պաշտոնական արձանագրություն որևէ արխիվում գոյություն չունի։ Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ և ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
1222:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
4521:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
4921:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
5821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
6720:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
6620:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
5919:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7119:30