Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությանը մրցանակի դափնեկիր է դարձել թուրք հասարակական գործիչը

Սեպտեմբերի 15-ին՝ պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակի օրը, տեղի է ունեցել նրա անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականի կայքից:
Այս տարի Թուրքիայից Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիր է դարձել գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար և ավելի քան 1000 օր է, ինչ գտնվում է բանտում:
Հրանտ Դինքի անվան 12-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունեցել առցանց ձևաչափով և հեռարձակվել է համացանցում: Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել պոլսահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը:
Մրցանակի դափնեկիր Օսման Քավալան բանտից նամակ-կոչ է հղել, որում հիշատակել է ազատության համար պայքարող այլ գործիչների, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին փոխնախագահ, ազատազրկված Սելահեթթին Դեմիրթաշին:
Մրցանակի դափնեկիր է դարձել նաև Մոզն Հասանը Եգիպտոսից, որը պայքարում է կանանց իրավունքների համար: Նա շնորհակալություն է հայտնել իր պայքարն ու աշխատանքը գնահատելու համար:
Միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, կատարել է Հրանտի սիրելի «Ես բյուլբյուլ եմ» երգը: Մրցանակաբաշխության հեռարձակումն ավարտվել է 2006 թվականին Հենրի Նանենի մրցանակը ստանալուց հետո Հրանտ Դինքի ասված խոսքով:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև՝ 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
151Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
155Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
123220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
113419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
63318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
124718.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
58217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
61916.09.2026, 14:48