«Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն սպասում են Բայդենի հաղթանակին». Սուրեն Սարգսյան
![]() 254 Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 17:40 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն սպասում են Բայդենի հաղթանակին Չգիտես՝ ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների: Հետևապես, Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու, քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա: Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք և դրա շարունակության մի մասն էլ՝ իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ.: Այսինքն՝ հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը, նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ: Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում, աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել: Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք: Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելո՞ւ ենք»: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
