«Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր Լավ Դիասը
![]() 458 Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 16:45 Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը: Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77-րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ անմրցանակ չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր Ոսկե առյուծը «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի Ոսկե ընձառյուծը «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմն արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների: «Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,- նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը: Հավելենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ |

«Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության»․ Հովիկ Ավանեսով
242Երեկ, 09:48
«Ինչով է պայմանավորված Փաշինյանի ու ՔՊ-ի ատելությունն ազգայինի նկատմամբ». Արամ Աբրահամյան (տեսանյութ)
318Երեկ, 00:48
«Վանդալիզմը հենց այս տեսքն ունի»․ Լիլիթ Գալստյան
41025.04.2026, 11:00
«Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը․ սա մշակութային ցեղասպանություն է»․ Հովիկ Ավանեսով
41425.04.2026, 02:06
«Կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն». Արամ Ա
45824.04.2026, 00:00
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը
47923.04.2026, 19:12
«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն
54722.04.2026, 14:36
«Ամեն տարի առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ ենք կազմակերպելու ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան
52922.04.2026, 10:42
