7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Ծառուկյանի մոտ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, և իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, և խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, և պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին: Ընդ որում, նշվել է, որ թեև Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
9902:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
142Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
228Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
153Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
121Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
112Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
97Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
202Երեկ, 16:00