Պուտինը կտեղեկացվի, եթե գործի մեջ քիմիական զենք համարվող նյութ հայտնաբերվի
![]() 986 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 17:40 Նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար չեն հաղորդում Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի ստուգումների մասին, Կրեմլը չի հետևում այդ մանրամասներին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք քննչական գործողություններով չենք զբաղվում: Եթե ՌԴ տարածքում քիմիական զենքի ինչ-որ հետքեր լինեին, անկասկած, նախագահին այդ մասին կզեկուցեին»,- ասել է Պեսկովը։ «Մեզ տեղեկացնում են շշի վրա «Նովիչոկի» հետքերի մասին, իսկ մասնագետն ասում է, որ եթե դրանք լինեին, ապա նրանք, ովքեր դիպչել են դրան և կարող են մոտ եղած լինել, հնարավոր է ստանային այրվածքներ»,- շարունակել է նա: «Դա ամենևին չի համապատասխանում փորձագետների եզրակացություններին: Եթե շիշ կար, ապա ինչո՞ւ այն ինչ-որ տեղ տեղափոխվեց: Միգուցե ինչ-որ մեկը հետաքրքրված չէ հետաքննությամբ»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ միջադեպի հետ կապված նախաքննությունը շարունակվում է, բայց քրեական գործ հարուցելու համար իրավական հիմք չկա, քանի որ ռուս բժիշկները Նավալնիի թունավորման նշաններ չեն հայտնաբերել: Նա նշել է, որ շիշը, որը կարող էր վկայություն դառնալ, չգիտես ինչու Ռուսաստանից դուրս է բերվել: «Մեր փորձագետները չեն կարող ոչինչ ասել: Այս պատմության մեջ չափազանց անհեթեթություններ կան՝ ինչ-որ մեկի խոսքն ընդունելու համար: Հետևաբար, մենք չենք պատրաստվում որևէ մեկի խոսքին հավատալ»,- եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ այս իրավիճակում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
