«Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծողն այլասերվածության դեմ ա պայքարում». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը որպես խոհանոցի կահույք վերաբերվող, տան բյուջեով հենց իր դղյակում, մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երևակայությունն իրագործող հայը մեկ էլ կտեսնես՝ էսօր այլասերվածության դեմ ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը մեկ էլ կտեսնես՝ էսօր հավատքի համար ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ երեխայի պրիմիտիվ հարցին երբեք պատասխանելու հավես կամ գիտելիք չունեցած, երեխային երբեք ժամանակ չտրամադրած, փողով գնահատականներ ստացած ու դիպլոմներ գնած ծնողը մեկ էլ կտեսնես՝ էսօր երեխայի կրթության համար ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ ամեն տեղ շահ փնտրող, փողի համար իր սկզբունքներին դավաճանող աֆերիստ տղեն մեկ էլ կտեսնես՝ էսօր ճշտի համար ա պայքարում:
Ես ուրախ եմ, որ էդպիսի ներքին աճ ա գրանցվում, ես ցավում եմ, որ դա ուրիշ բանի համար ա արվում:
Համբերություն և իմաստություն բոլորիս»:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
123228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
73824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
76423.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
75823.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
92320.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
94019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
206019.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
87819.10.2026, 11:48