#WeChat-ի և #TikTok-ի օգտագործումն ԱՄՆ-ում կարգելվի սեպտեմբերի 20-ից
![]() 971 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 00:10 ԱՄՆ առևտրի նախարարությունն արգելել է չինական Wechat և TikTok հավելվածները ներբեռնել երկրի տարածքում՝ սեպտեմբերի 20-ից: Այս մասին հայտնել Է Reuters-ը։ Նշվում է, որ Վաշինգթոնը արգելել է նաև վճարումները Wechat-ի ներսում: Սեպտեմբերի 20-ից ԱՄՆ-ն կկասեցնի WeChat-ի աշխատանքը: Նման արգելք TikTok-ի համար սահմանվել է նոյեմբերի 12-ից։ Միևնույն ժամանակ, արգելքը չի տարածվում ամերիկյան ընկերությունների վրա, որոնք WeChat-ն օգտագործում են երկրի սահմաններից դուրս, այդ թվում են՝Walmart-ն ու Starbucks-ը: Financial Times-ի աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ-ի բնակիչները, որոնց մոտ արդեն ներբեռնված են WeChat-ն ու TikTok-ը, կկարողանան օգտագործել դրանք, սակայն թարմացումների բացակայության պատճառով ժամանակի ընթացքում աշխատանքի կայունությունը կնվազի: Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «սպառնալիքի դեմ պայքարի մասին», որն, իբր, բխում է չինական TikTok և WeChat հավելվածներից: Ավելի ուշ նա պահանջել է մինչև սեպտեմբերի 15-ը վաճառել TikTok ծառայությունը ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ի տարածքում: Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Tiktok-ի գնման գործարքի տակ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
