Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Այրվող բեռնատարը տեղափոխում էր 24 տոննա կարագ

Այրվող բեռնատարը տեղափոխում էր 24 տոննա կարագ
2644
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 16:00

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։