Վարժեցված կատվի միջոցով փորձել են թմրանյութ մտցնել Սևան ՔԿՀ
489 Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 23:30 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում: «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա: Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև՝ 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված: Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված: Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է: Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: |
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
25112:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
31223.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
84823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
32222.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
44622.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
31422.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
59022.04.2024, 11:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
23022.04.2024, 10:18