Ալիևը վստահ է՝ Հայաստանը պատրաստվում է պատերազմի
![]() 1289 Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 16:10 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփման գծում հայկական զինուժի խտացումը համարում է Երևանի կողմից պատերազմի պատրաստվելու ապացույց: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով: «Հայաստանն իրականացնում է ապօրինի վերաբնակեցում: Սա հակասում է բոլոր միջազգային կանոններին, սա ամբողջովին հակասում է Ժնևի կոնվենցիային, դա հանցագործություն է: Ինչ-որ տեղից մարդկանց բերելն ու բռնազավթված տարածքներում վերաբնակեցնելը հանցագործություն է: Փաշինյանի ռեժիմը սա անում է միտումնավոր, սա պրովոկացիա է, մեզ էլ ներքաշում են պրովոկացիայի մեջ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ասել է Ալիևը: Նա նաև հայտարարել է, թե 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ևս հայկական կողմի պրովոկացիայի հետևանք էին: «Դա զինված պրովոկացիա էր, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը: Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա ևս բացահայտ հայտարարեց այդ մասին: Ես այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ ասում՝ մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական նպատակ չունենք: Ցանկության դեպքում մենք կարող էինք անցնել Հայաստանի տարածք, մենք դրա համար ունեինք ռազմական բոլոր նախադրյալները: Բայց մենք դա չարեցինք, որովհետև դա հակասում է մեր ռազմա-քաղաքական հայեցակարգին, եթե մեր դեմ չեն իրականացվել լուրջ պրովոկացիաներ: Իսկ եթե իրականացվեն, ապա ոչ մի սահմանափակում մեր դեմ չի գործի, թող ամեն մեկը դա իմանա: Ոչ մի սահմանափակում: Եթե նրանք ոտնահարում են միջազգային իրավունքը, ապա ինչու պետք է մենք հետևենք, մենք էլ կարհամարհենք, բայց այս ամենը վատ ավարտ կունենա նրանց համար»,- հայտարարել է Ալիևը: Նա նաև կարծում է, որ հուլիսյան պրովոկացիայի նպատակը ՀԱՊԿ-ի գործընկերների ռեակցիան ստուգելն էր: «Որովհետև նրանք պատրաստվում են մեծ պատերազմի: Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, գիտենք ու պետք է իմանանք: Մեր հատուկ ծառայություններն աշխատում են շատ արդյունավետ: Առայժմ այսքանը կարող եմ ասել, ոչ ավելին»,- հավելել է Ալիևը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
