ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել Է, որ Բելառուսում իրավիճակը վատթարանում է

Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ նիստը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բելառուսում ստեղծված իրավիճակը «շարունակում է վատթարանալ»։
«Բելառուսում իրավիճակը շարունակում է վատթարանալ, շարունակվում են խաղաղ ցույցերի դեմ ճնշումները։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես սատարել բելառուս ժողովրդին, ինչպես նաև վերանայել Բելառուսի կառավարության հետ հարաբերությունները այն պայմաններում, երբ մենք Ալեքսանդր Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ չենք ճանաչում»,- ասել է նա:
Բորելը նաև գոհունակություն է հայտնել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսելու հնարավորության համար: «Ես ուրախ եմ նիստից մի քանի ժամ առաջ հանդիպել Սվետլանա Տիխանովսկայային։ Նա տեղեկացրել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն բելառուս պաշտոնյաների դեմ լրացուցիչ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը:

«Եթե կգտնեք մեկին, ով իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա»․ Կարեն Համբարձումյան (տեսանյութ)
4013:12
Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն
4813:06
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵՄ (տեսանյութ)
10613:01
«Գիտեմ՝ հիմա ինչ է տեղի ունենալու», «վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»․ բանավեճ՝ Բաբկեն Թունյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
6612:36
«Պատերազմը երևի կլիներ՝ անկախ նրանից՝ ով էր Հայաստանի իշխանությունը, բայց հետևանքներն այսքան աղետալի չէին լինի»․ Սերգեյ Շահվերդյան (տեսանյութ)
5312:30
Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
12412:18
«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6811:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
11211:13