Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում. «Հրապարակ»
![]() 191 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 09:25 «Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և՛ ինքնառաջադրվել, և՛ առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռևս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետև որևէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան և, առհասարակ, չմասնակցեն ընտրությանը՝ գործընթացը համարելով ոչ լեգիտիմ։ Իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը հաշտ չէ նորընտիր 3 դատավորների հետ։ Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։ Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել և Խունդկարյանին ու Դիլանյանին։ Այդպիսով նաև դեմոկրատական ընտրության պատրանք կստեղծվի, իսկ երկրորդ փուլում թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
