Պենտագոնի ղեկավարը խոստացել է ամրապնդել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում
![]() 700 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 11:35 Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ամրապնդել Մերձավոր Արևելքում հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերազանցությունը: Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մեր գործընկերությունը սերունդներով կառուցվում է ընդհանուր արժեքների, շահերի և մտահոգությունների վրա։ Մեր ռազմական համագործակցության անկյունաքարը տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցության պահպանումն է: Շարունակելու ենք աջակցել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությանը»,- ասել է Էսփերը։ Նախարարները քննարկել են ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի ստորագրումը, որոնք առաջարկում են «տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու պատմական հնարավորություն»: Հանցը Վաշինգթոնում կարճատև այցի ընթացքում նաև հանդիպել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
