«Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան»․ Բուրջանաձե
![]() 901 Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 14:15 Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, չնայած իր խոստումներին, չի վերադառնա հայրենիք: «Ոչ, նա չի վերադառնա։ Նա այն մարդը չէ, ով իր բարեկեցությունն ու ազատությունը հարցականի տակ կդնի։ Նրա ժամանման հնարավորությունը 1% է: Նա հաստատ չի վերադառնա իշխանության։ Վրաց ժողովուրդը չի աջակցի «Ազգային շարժում» կուսակցությանը։ Նույնիսկ կոալիցիոն կառավարությունում ես երբեք չեմ պաշտպանի Սաակաշվիլիի թեկնածությունը»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ 2013-ին Վրաստանից հեռանալով, նա իրեն անարժան է պահել։ Ընդ որում՝ Բուրջանաձեն կարծում է, որ եթե Սահակաշվիլին ներկայանար վրացական արդարադատությանը, նա հնարավորություն կունենար վերադառնալ իշխանության, քանի որ «ժողովուրդն արագ մոռանում է ամեն ինչ»: «Նա չպետք է հեռանար։ Երբ Սաակաշվիլին և նրա իշխանությունները ժամանակին հետապնդել են ինձ, ձերբակալել իմ որդուն և երբ ոչ ոք չէր կարող երաշխավորել իմ անվտանգությունը, երբ բոլորը, ով ինձ հսկում էին, և նույնիսկ վարորդները, ձերբակալվել էին՝ ես չեմ հեռացել»,-հավելել է նա: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայից վերադառնում է Վրաստան։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
