Պեղվել է խոշոր սենյակ՝ բազմաթիվ թոնիրներով. Տավուշ ամրոցը կդառնա Բերդի այցեքարտը

Տավուշ ամրոցը, որտեղ արդեն տևական ժամանակ է՝ պեղումներ են իրականացվում, միջնադարյան Հայաստանի կարևոր բերդերից մեկն էր: Բնակիչների շրջանում ամրոցը հայտնի է Ցլիկ Ամրամի բերդ անունով, ինչն, իհարկե, ունի պատմական հիմք: Սակայն միջնադարյան պատմիչների մոտ պահպանվել է հուշարձանի իսկական անվանումը՝ Տավուշ ամրոց: Ամրոցի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն առաջին հիշատակությունները վերաբերում են 10-րդ դարին, իսկ հնագիտական ուսումնասիրություններով նրա գոյությունը վավերացվել է մինչև 14-րդ դար:
MAMUL.am-ը զրուցել է տեղում պեղումներ իրականացնող հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանի հետ: Ըստ նրա, ամրոցի մասնակի պեղումները կատարվել են 1980-ական թթ. վերջերին, հնագետ Հ. Եսայանի գլխավորությամբ: «Հիմա ձեռնարկել ենք ավելի լայնածավալ հնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքները նոր լույս կսփռեն ամրոցի թվագրության, շինարարական փուլերի, նորոգումների, ճարտարապետական կառույցների մանրամասների և մի շարք այլ հարցերի վրա»,- վստահ է Տիգրան Ալեքսանյանը:
Հուլիսյան մարտական գործողություններից հետո, հրետակոծությունների հետևանքները վերացնելուց զատ, կառավարության կողմից խնդիր դրվեց նաև աշխատանքներ տանել համայնքների զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով Բերդի տարածաշրջանում զբոսաշրջության ակտիվացման համար կարևոր նախադրյալ համարվեց Տավուշ ամրոցը դարերի փոշուց վեր հանելը:
«Շատ ուրախալի է, որ նման ծրագրերի անբաժանելի մաս են դառնում պատմա-ճարտարապետական հուշարձանները: Նման նախաձեռնությունները նաև լավ հնարավորություն են՝ հանգամանալից հետազոտելու, ամրակայելու կամ վերականգնելու մեր պատմամշակութային ժառանգությունը:
Ներկայում հնագիտական աշխատանքները ակտիվ փուլում են: Վերջերս բացվել է ամրոցի միջնաբերդի տնտեսական խոշոր սենյակ՝ բազմաթիվ թոնիրներով:
Ամեն օր ի հայտ են գալիս անառիկ Տավուշ ամրոցի պատմությանը և կառուցողական մանրամասներին վերաբերող տարբեր գտածոներ, կառույցների մասեր, որոնք լրացնում են մեր գիտելիքները ամրոցի վերաբերյալ: Ցլիկ Ամրամի բերդը հավակնում է դառնալ Բերդ քաղաքի նոր այցեքարտը»:

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
108Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
110Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
109Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
111Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
53029.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
265624.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
88123.09.2026, 23:24