ԵՄ-ում հրաժարվել են ճանաչել Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ
![]() 865 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 11:50 Եվրոմիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունն ու նախագահական նոր ժամկետը համարում է ոչ լեգիտիմ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չի ճանաչել օգոստոսի 9-ի կեղծված ընտրությունների արդյունքները։ Դրա հիման վրա էլ, այսպես կոչված, սեպտեմբերի 23-ի երդմնակալությունը և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած նոր մանդատը բավարար ժողովրդավարական լեգիտիմություն չունեն»,- ասված է տեքստում: Նշվում է նաև, որ ԵՄ-ն կվերագնահատի Մինսկի հետ հարաբերությունները։ Ինչպես արդեն հայտնել ենք, Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում: Արարողության ամսաթվի մասին նախապես չի հաղորդվել։ Նույն օրը մի շարք երկրներ հրաժարվել են Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
