Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունից
302 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 21:10 Վանաձորի կենտրոնում գործող խանութներից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ խանութի տնօրեն Աշոտ Ոփյանը ներսում է եղել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քննությամբ դեռևս չպարզված անձը մտել է խանութ՝ իբր ձուկ գնելու, տնօրենը ձուկը վերցրել ու առաջ է գնացել, որպեսզի մաքրի այն, ու այդ ժամանակ տվյալ անձը պայթուցիկը նետել է խանութի մեջ, այն դիպել է ջրագծի խողովակին ու չի հասել խանութի այն հատված, որտեղ տնօրենն է այդ պահին գտնվել: Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Վանաձորի կենտրոնական ու մարդաշատ վայրում, խանութ նետված պայթուցիկը եղել է ձայնային նռնակ: Պայթյունի հետևանքով վնասվել է խանութի ողջ գույքը, առաստաղը, ապակիները: Դեպքի հետ կապված իրավապահները քննարկում են մի շարք վարկածներ, որոնցից մեկն էլ այս տարվա փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած վիճաբանությունն է, որի հետևանքով դանակահարված վիճակում Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնից Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել ձկան խանութի տնօրեն Աշոտ Ոփյանի տղան ու եղբորորդին: Վիճաբանության մյուս կողմից մեկ հոգի էլ հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Հրազենը, ըստ տեղեկությունների, պատկանել էր Աշոտ Ոփյանին: Թե որքանով այս դեպքը կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության հետ, դեռեւս հայտնի չէ: Սա քննարկվող վարկածներից մեկն է, որը քննությամբ կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի: Այս առնչությամբ եւս խանութի տնօրենը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, ինքը ոչինչ չի կարող ասել: Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: |
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, դանակահարել կին ուղևորին (լուսանկար)
247Երեկ, 20:24Քաղաքացին քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին (տեսանյութ)
126Երեկ, 16:48Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայ տղայի․ ծեծողն Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է
19717.03.2024, 23:48Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը
21417.03.2024, 20:30Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը
22317.03.2024, 13:002 ամսական երեխա է մահացել
21117.03.2024, 12:30Մանրամասներ՝ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
18517.03.2024, 11:24Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում
29517.03.2024, 01:00