Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:
Ընդգծենք՝ քանի որ Խունդկարյանը միակ թեկնածուն էր, ապա նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր հինգ կողմ ձայն, սակայն նա, ըստ էության, ստացավ երկու կողմ ձայն, որից մեկ կողմ ձայնը ինքն է իրեն տվել, և երեք դեմ ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ կողմ ձայնը Խունդկարյանը ստացել է Էդգար Շաթիրյանի կողմից, դեմ ձայներից մեկն էլ Արևիկ Պետրոսյանն է տվել, իսկ, ահա, Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը չեն էլ մասնակցել քվեարկությանը: Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, օրակարգային այս հարցին անդրադառնալ չեն էլ հասցրել. երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի նաև այդ հարցը:
Եվս մեկ անգամ նկատենք, որ Հրայր Թովմասյանն ու Վահե Գրիգորյանը կարծես թե «կոալիցիա» են կազմել՝ ընդդեմ Խունդկարյանի, ու ամեն ինչ անում են, որ կա՛մ Արման Դիլանյանը, կա՛մ երրորդ մարդ ընտրվի ՍԴ նախագահ, միայն ոչ Խունդկարյանը»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Կարծում եմ՝ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն». Արտակ Զաքարյան (տեսանյութ)
1111:18
«Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին». Արա Պողոսյան
3410:54
Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
345Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
150Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
167Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
180Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
133Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
271Երեկ, 14:00