«Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը». ռուսական մամուլի արձագանքը
![]() 1167 Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 13:15 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի կալանավորմանն են անդրադարձել Коммерсантъ-ը, РБК-ն, Интерфакс-ը, РИА Новости-ն, Lenta-ն և այլ լրատվամիջոցներ: «Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար»,- գրում են Коммерсантъ-ն ու РБК-ն: Интерфакс-ն անդրադառնում է հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին՝ մեջբերելով ԲՀԿ-ականների ելույթները, ըստ որի «հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն»: РИА Новости-ն գրում է, որ «ՀՀ-ում կալանավորել են ընդդիմության առաջնորդին», որի ղեկավարած ուժը հիմնադրվել է 2004-ին ու ներկայիս խորհրդարանում ունի 24 մանդատ: «Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր ուժի ղեկավարի հանդեպ»,- ԲՀԿ-ի հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
