«Մեր պատասխանը լինելու է կոշտ, ինչպես երբեք». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձ է հղել. «Սիրելի հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ:
Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:
Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:
Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,
Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»:

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3507:24
ԿԸՀ-ն ամփոփել է 809 ընտրատեղամասի արդյունքները
17304:24
«Չեմ զարմանա, որ վաղը խելոք մանդատ վերցնեք, գնաք ԱԺ ու դրան լեգիտիմացնեք». Արթուր Հայրապետյան
9804:06
«Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը. 30% ունեն». Սամվել Կարապետյան
9004:00
Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ
12103:54
Սուրեն Պապիկյանի ծննդավայր Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է
8803:48
Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել
10703:42
«Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6603:06