Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ-ում և երկխոսություն սկսել
![]() 1332 Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 11:20 Ճապոնիան ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ է արել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ Պաշտոնյան նշել է, որ Տոկիոյի կառավարությունը կոչ է անում զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներին ավարտել դիմակայությունը: Ճապոնիան հույս ունի, որ կողմերը կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,-հայտարարել է Կատոն։ Նա ընդգծել է, որ Ճապոնիան անհանգստացած է տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Կատոն հիշեցրել է, որ մարտերը հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
