Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լուկաշենկոն Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Լուկաշենկոն Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
1003
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 15:00

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հարցեր: Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։