Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ե՞րբ ենք քաղաքական որոշում ընդունելու պաշտպանականից անցնելու հարձակողական մարտերի». Հայկ Մարտիրոսյան

«Ե՞րբ ենք քաղաքական որոշում ընդունելու պաշտպանականից անցնելու հարձակողական մարտերի». Հայկ Մարտիրոսյան
183
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 09:35

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական զինված ուժերը բացառիկ հերոսությամբ բացառիկ պաշտպանություն են իրականացնում:

Բայց պաշտպանությունը երբեք դեռևս ոչ ոքի վերջնական հաղթանակ չի ապահովել:

Ռազմա-քաղաքական հնարավորությունների օգտագործման մեր պատուհանը չի կարող այսպիսի պատերազմում անվերջ բաց մնալ: Այն արագ կարող է և՛ փակվել, և՛ վերածվել ևս մեկ պատմական կարևորագույն հնարավորության բացթողման, որ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ հետագայում: Բայց մենք կարծես թե չենք շտապում: Ամենևին չենք շտապում:

Ե՞րբ ենք քաղաքական որոշում ընդունելու պաշտպանականից անցնելու հարձակողական մարտերի:

Ակնհայտ է, որ մեր զինված ուժերն ունակ են դա անել, ունակ են դրված յուրաքանչյուր առաջադրանք կատարել: Առանց հակահարձակման և ոչ թե դիրքերի, այլ նոր տարածքներ ազատագրելու հաղթանակն ինչպե՞ս են բնորոշելու:

Դարձյալ բարոյակա՞ն...»: