Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Միջազգային հանրությունն այլևս չի կարող պարզապես դիտորդի դերում լինել»․ Բուայե

«Միջազգային հանրությունն այլևս չի կարող պարզապես դիտորդի դերում լինել»․ Բուայե
1203
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 17:10

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան և թվիթերյան իր էջերում գրառում է կատարել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի աջակցությամբ սիրիացի գրոհայինների՝ կռվին ներգրավելու վերաբերյալ: «Քանի որ իսլամիստ ահաբեկիչները մարտնչում են Ադրբեջանի կողմից՝ Ղարաբաղում հայերի սպանության համար, միջազգային հանրությունն այլևս չի կարող պարզապես դիտորդի դերում լինել»,- գրել է Բուայեն։