Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա. Վրաստանի ԱԳՆ
![]() 1283 Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ., 20:20 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա: Այս մասին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դավիթ Զալկալիանին: Հանդիպումը կազմակերպվել էր քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Զալկալիանին միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել առավելագույնս օգտվել իրենց համար ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ցանկացած հնարավորությունից: «Բոլորս էլ հասկանում ենք, որ հետագա սրացումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել ենք, գործում ենք և գործելու ենք մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա (Հայաստանի և Ադրբեջանի հետ), իսկ Վրաստանը միշտ հավատարիմ եղել է և մնում է հարևանների հանդեպ իր ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային պարտավորություններին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
