Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը
![]() 1275 Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 11:25 Թուրքիան քննադատել է արտահանման թույլտվությունները կասեցնելու Կանադայի որոշումը և այս քայլը որակել որպես երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասված է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ. «Կանադայի հայտարարությունը՝ մեր երկիր որոշ ռազմական ապրանքների արտահանման թույլտվությունների կասեցման մասին, վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Կանադան»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել էր ԱԳ նախարարը: Նա հավելել էր, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
