«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի». Պուտին

Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը խոսել է ԼՂ հակամարտության մասին. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Բավական է ասել, որ մեզ մոտ Ռուսաստանում բնակվում է մոտ 2 մլն ադրբեջանցի և մեր հաշվարկներով՝ 2 մլն-ից ավելի հայ։ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը սերտ բարկամական և նույնիսկ ազգակցական կապեր ունի երկու հանրապետություններում էլ»,- նշել է Պուտինը։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ «Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց ռազմական գործողությունները, ցավոք, շարունակվում են մինչ օրս։ Դրանք ընթանում են Հայաստանի տարածքից դուրս։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել ենք, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները։ Ինչպես գիտեք, ես մշտապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային կապի մեջ եմ, և ոչ մի հարց Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ չի առաջանում»,- հավելել Է Պուտինը:

«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
915:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2415:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
2115:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
3614:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
2614:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3814:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4214:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
5314:00