«Հաղթելու ենք». արցախցի Անին՝ «Մանկական Նոր ալիք 2020»-ում

Հոկտեմբերի 7-ին Ղրիմում մեկնարկել է «Մանկական Նոր ալիք-2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա երգչուհի Անի Պետրոսյանը՝ Ստեփանակերտից: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանն, ով «Արցախի ձայներ» նախագծի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտեկում մեկնարկեց «Մանկական նոր ալիք»-ը: Խաղաղ պայմաններում սա կգրավեր բոլորի, հատկապես արցախցի փոքրիկների ուշադրությունը, բայց՝ ոչ հիմա: Այս մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել արցախցի 10-ամյա մի աղջնակ՝ Անի Պետրոսյանը, և թռիչքը Մոսկվա նախատեսված էր հենց 27-ին, ու ամեն ինչ սկսվեց: Չէինք ուզում գնալ, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշել էր, որ այդ հեղինակավոր մրցույթին մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չմեկնեցի, բայց Անիի հետ են նրա ծնողներն ու արցախցի սիրված Միշան: Նա ստանձնել է մարզիչի պարտականությունները: Այսօր Արտեկում առաջին մրցութային օրն էր, հաջողություն մաղթենք մեր երեխաներին: Ամբողջ աշխարհի երեխաները պետք է ստեղծագործական կյանքով ապրեն, ոչ թե կուչ գան նկուղներում կամ մեռնեն կասետային ռումբերից:
Սիրտ չունեմ՝ ամեն մանրամասնությամբ ներկայացնելու մրցութային իրադարձությունները: Բոլորիս հույզերն ու զգացմունքներն ուղղորդված են ամենակարևորին՝ դիմագրավել ու հաղթահարել աշխարհների ու գաղափարաբանությունների այս գոյամարտում:
Բայց խոստանում եմ հավաքել ու հետո մեր երեխաներին ցույց տալ օրագրերը, թող հավատան՝ ամեն-ամեն լուսավոր բան անպայմանորեն ետ է վերադառնալու:
Կարծում եմ, սա էլ պայքարի մի ձև է՝ երաժշտության ու մշակույթի զենքով դիմակայել սպանություններին: Եկեք մաղթենք մեր երեխաներին ոգու ամրություն, դժվար է նրանց համար հեռվում լինելը՝ իմանալով, որ Արցախում են նրանց հարազատները: Միշայի եղբայրն առաջնագծում է առաջին իսկ օրվանից»:
Անին մրցույթին ներկայացել է «ես Անին եմ Հայաստանից՝ Ստեփանակերտից» խոսքերով, իսկ երգի մեկնարկին հայերենով գոչել՝ «Հաղթելու ենք»։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
86328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
68024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
86620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88219.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
188519.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
82019.10.2026, 11:48