Համացանցում կրկին տարածվում է պատերազմից օրեր առաջ հրապարակված՝ BBC-ի ադրբեջանցի թղթակցի հոդվածը

Համացանցում կրկին տարածվում է BBC-ի՝ սեպտեմբերի 24-ին արված հրապարակումը, որի հրապարակման հեղինակն ադրբեջանցի է: Հոդվածը ներկայացնում ենք ստորև: Ադրբեջանում սկսվել է պահեստազորայինների անսպասելի հավաք։ Նրանց կանչում են զինկոմիսարիատներ և անմիջապես ուղարկում զորավարժությունների, իսկ փողոցներում ոստիկանությունը վերցնում է անձնական մեքենաները՝ բանակի կարիքների համար: Ընդ որում, ոչ ռազմական դրություն է, ոչ էլ համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։
Երկուշաբթի առավոտյան Ֆուադը (անունները՝ փոխված) պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ նրան զանգահարել են զինկոմիսարիատից:
«Նրան կանչել են զինկոմիսարիատ, ասել են, որ պետք է գրանցվի,- պատմել է նրա կինը՝ Սևդան,- նա գնացել է այնտեղ և անհետացել»։
Սևդան պատմել է, որ իր տեղ չէր գտնում հուզմունքից մինչև կեսգիշեր, երբ ամուսինը վերջապես զանգահարել է և ասել, որ իրեն տարել են հավաքների։ Նրա խոսքով՝ սկզբում ենթադրել է, որ հավաքները կտևեն ընդամենը 15 օր։ Սակայն ավելի ուշ, զանգահարելով ուրիշի հեռախոսից, քանի որ իրենը վերցրել էին, նա հայտնել է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև 2 ամիս:
Ադրբեջանում սկսվել է պահեստազորայինների հավաք, հայտնել է մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը:
Ավելի ուշ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պետծառայությունից պարզաբանել են, որ խոսքը սովորական հավաքների մասին է, որոնց ընթացքում նրանք ամրապնդում են իրենց ռազմական գիտելիքներն ու հմտությունները։
Բացի այդ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի բնակիչները տեղեկություններ են տարածել այն մասին, թե ինչպես է ոստիկանությունն առգրավում անձնական պիկապները և ուղարկում առանձին կայանատեղի:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները գործել են «ռազմական տեխնիկայի գրանցման կանոնների» համաձայն:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
9103:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
10801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
12100:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
97Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
112Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
104Երեկ, 21:54