Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Երեք հերոս հրետանավորներ ներկայացվել են ԱՀ «Արիության համար» մեդալների

Երեք հերոս հրետանավորներ ներկայացվել են ԱՀ «Արիության համար» մեդալների
514
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 13:20

ԱՀ պաշտպանության բանակը հայտնում է. «2020-ի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»: