Ադրբեջանում թափ է առնում խռովությունների մեծ ալիք. #FreeAzerbaijan
![]() 3283 Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 20:20 Ադրբեջանի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական ակցիաներից: Այս մասին գրում է FreeAzerbaijan.org-ը: Աղբյուրը գրում է, որ հավաստի տեղեկությունների համաձայն ՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու հնարավոր առաջիկա հանրահավաքները. ուժեղացնում են ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը: Ըստ Ադրբեջանի ՆԳՆ Free Azerbaijan-ի աղբյուրի՝ հավաքները ցրելու համար ոստիկանությանը տրամադրվել են տեխնիկական միջոցների մեծ պաշարներ: Ինչպես գրում է աղբյուրը՝ ժողովուրդը դժգոհ է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքից, և զինադադարի մասին համաձայնագրի լուրն ընկալվում է որպես ռազմական արշավի ձախողում: «Պարզվեց, որ զոհերի թիվն զգալիորեն ավելի շատ է, քան մարդիկ սպասում էին: Դիակների փոխանակումը կարող է բացահայտել Ի. Ալիևի սուտը, թե իբր մեր կողմը հայերից անհամեմատ ավելի քիչ կորուստներ է ունեցել: Մեր քաղաքացիները վրդովված են, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ամեն օր հրապարակում է իր կորուստների թիվն ու անունները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է թաքցնել մեր զոհերի մասին տեղեկությունները: Մեր կորուստների մասին մեր բնակչությունը տեղեկանում է սոցիալական ցանցերից, որտեղ մարդիկ տեղադրում են լուսանկարներ և տեսանյութեր մեր զինվորների հուղարկավորության մասին»,- գրում է օնլայն պարբերականը: Սոցցանցերի ադրբեջանական հատվածի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել միավորվել և իրենց բողոքն արտահայտել հանրահավաքների ընթացքում: «Ակնկալվում է, որ մեծ թվով փախստականների հոսք Գյանջայից, Թարթառից, Բարդայից և երկրի տարբեր շրջաններից դեպի Բաքու նույնպես բողոքի ցույցեր կանցկացնի: Արդեն երեկ Խիրդալան քաղաքում մարդկանց կուտակումներ կային, ովքեր ցանկանում էին մեկնել Բաքու, սակայն ոստիկանության աշխատակիցները փակել էին ճանապարհը և կանխել նրանց տեղաշարժը: Իշխանությունները քաջ գիտակցում են, որ երբ մեր կորուստների իրական թվերը հրապարակվեն, բողոքների ալիքը վերահսկելը գրեթե անհնար կլինի: Ժամանակ շահելու համար մեր իշխանությունները կարող են շարունակել ռազմական գործողությունները՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այսպիսով, Ալիևը հույս ունի գոնե հաջողությունների հասնել ռազմի դաշտում, որպեսզի կորուստների այդպիսի ահռելի քանակը արդարացված լինի»,- գրել է Free Azerbaijan-ը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
