Պուշկովը նշել է ԼՂ հակամարտության զարգացման սցենարները

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումները՝ նշելով դրա զարգացման հնարավոր սցենարները: Գրառումը նա հրապարակել Է Telegram-ում։
«Բաքվի և Երևանի «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց. նրանց միջև չկա ոչ մի «չեզոք գոտի», ոչ մի ակնարկ փոխզիջման մասին»,- գրել է Պուշկովը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն այս դեպքում անզոր է, քանի որ միջազգային իրավունքի երկու կարևորագույն սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքն «այստեղ բախվել են անզիջում պայքարի»:
«Հնարավոր է նաև հարցի լուծման հետաձգում այն դեպքում, երբ ուժային ճանապարհով լուծումն անհնար է կամ արգելափակվում է ավելի ուժեղ գերտերությունների կողմից, ինչպես, ասենք, Մերձդնեստրի դեպքում։ Ղարաբաղը կարող է կրկին դառնալ նման հետաձգված որոշման օրինակ»,- եզրափակել է սենատորը։

«Նրանք ազատվել են աշխատանքից՝ քաղաքական հայացքների պատճառով»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
813:06
Տիգրան Աբրահամյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ)
1413:00
«Նույն կերպ խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել մի քանի դպրոցների տնօրենների»․ Դանիել Իոաննիսյան
2612:54
«Մարտիկ Իսախանյանը, ընթացակարգերի խախտմամբ ու ժողովրդին մոլորեցնելով, փորձում է ստանալ համատիրության ղեկավարի պետական գրանցում». Արթուր Չախոյան (տեսանյութ)
2512:48
«Ոչ մի հետապնդում մեզ չի կանգնեցնելու». Սեյրան Օհանյան (տեսանյութ)
4912:24
«Մենք ունենք անսահման «բարի ու արդար» «թագավոր»»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5512:18
Զելենսկին հայտնել է, որ Ռուբիոյի հետ առանցքային հարցեր են քննարկել
14311:42
«ԱԺ ընտրությունները կեղծած Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՏԻՄ ընտրություններում խախտումների համար դիմել իրեն»․ Ոսկան Սարգսյան
4911:30