«Երևանն ու Բաքուն պարտավորվել են ԼՂ շուրջ վեճը խաղաղ լուծել». ԵԽ գլխավոր քարտուղար
![]() 1155 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 14:55 Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններ ունեն։ Այս մասին հայտարարել է Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ հանձնառություն են ստանձնել մեր կազմակերպության առջև հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Եվ երկու երկրները պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա։ «Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է... Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է հույսը դնեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշների վրա, ինչ Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
