«ԼՂ հարցն այս փուլում և այս փուլից սկսած երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի». Ն. Փաշինյան

«Պետք է հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ըստ էության: Բազմիցս ասել ենք, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացինն էլ իր նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար»,- ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետը: Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ և ՌԴ հարաբերություններին. «Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում փոխգործակցությունը, մենք զգում ենք ՌԴ աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմական դաշնակցի: ՌԴ-ն նաև հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ու ՀՀ ռազմավարական գործընկեր ու այս կարգավիճակների բերումով ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և համոզված եմ՝ սրանից հետո էլ կանի առավելագույնը: Այս իրավիճակում ո՞րն է մեր անելիքը: Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ ու անմնացորդ՝ մեր ժողովրդի իրավունքների համար՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել: Այսօր Ադրբեջանի՝ վերը նշված դիրքորոշման համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Ըստ էության, Ադրբեջանն ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ, հետևաբար մեր ժողովրդի...խոսքը Ղարաբաղի մասին չէ, դեռ 90-ականների ազատամարտի հերոսները, կոնտեքստն էդպիսին էր, որ Ղարաբաղի մասին խոսելից խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին: Առանց Արցախի չկա Հայաստան, հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը, իսկ սա նշանակում է՝ կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ եղանակի»: Վարչապետը հանդես եկավ կոչով. «Կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, կուսակցություններին, ՀԿ-ներին, որ ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»:

«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
022:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
3822:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
1922:30
«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
8221:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
4921:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
5720:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5920:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7319:54