«Ինչո՞ւ պետք է ընդհանրապես որևէ բան քննարկենք այս թշնամու հետ». Հայկ Մարտիրոսյան
![]() 310 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 17:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ մեզանից որևէ մեկը մտածե՞լ է երբևէ՝ ինչո՞ւ մենք պետք է ընդհանրապես «Արցախի հարցը» կարգավորենք: Ինչո՞ւ պետք է ընդհանրապես երբևէ բանակցենք: Ինչո՞ւ պետք է ընդհանրապես երբևէ որևէ բան քննարկենք այս թշնամու հետ: Որովհետև երեսուն տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ մի օր բարիդրացիություն և բարեկամություն անելու համար անհրաժեշտ է անպայման նախ խնդիրը «կարգավորել» և հասնել Ադրբեջանի կողմից նույնպես ընդունելի լուծմա՞ն: Իսկ մենք տեղյա՞կ ենք, որ քսաներորդ և քսանմեկերորդ դարի տարածքային, էթնիկ կամ միջպետական կոնֆլիկտների բացարձակ մեծամասնությունը «կարգավորված» չէ և տասնյակ տարիներ անգամ բանակցային որևէ պրոցես չկա՞: Իրականում այդպիսի պրոցես վերջին տաս տարում եղել է թերևս գուցե միայն Հայաստանում: Ինչո՞ւ: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմից մեր ուղեղների լվացումն ու խորքային ինդոկտրինացիան անմահ են: Եվ այդպես մենք լիքն ենք վճռականությամբ, որ եթե ոչ այսօր՝ պատերազմի ժամանակ, ապա՝ գոնե անպայմանորեն հետո՝ դրանից հետո, մենք պետք է անպայման այս թշնամու հետ որևէ բան՝ թեկուզ մեզ ձեռնտու բան պայմանավորվենք: Ավելի մեծ խելագարություն՝ հասարակական մի քանի սերնդի մակարդակով՝ դժվար է պատկերացնելը: Եվ որպեսզի սկիզբ դնենք մեր ինքնամաքրմանը՝ առա՛յժմ պարտավոր ենք հաղթել: Հետո մնացածը կանենք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
