«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին տրամադրվելու է 120-160 հազար դոլար». Վարուժան Ավետիքյան
![]() 1617 Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., 22:45 «Այս վերջին չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքի տրամադրվելու է 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար: «Հատուցումները տրամադրում ենք երկու եղանակով․ առաջինը միանվագ վճարն է, որը տրամադրում ենք տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին։ Տասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի, 5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները՝ 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,- հայտնեց Ավետիքյանը: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
