Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Խաղաղապահի մանդատը պետք է լինի միջազգային, ունենա հստակ սահմանափակում». Հայկ Գրիգորյան

«Խաղաղապահի մանդատը պետք է լինի միջազգային, ունենա հստակ սահմանափակում». Հայկ Գրիգորյան
293
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 07:55

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահների թեման պետք է անպայման կապնվի Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հետ։
Խաղաղապահի մանդատը պետք է լինի ոչ թե մի երկրի, այլ միջազգային, ունենա հստակ սահմանափակում, այսինքն՝ գործի մինչև այն պահը, երբ Արցախի բնակչությունը կիրագործի ինքնորոշման իր իրավունքը և հանրաքվեով կմիանա Հայաստանին։
Այլ պայմաններով խաղաղապահ քննարկելը անիմաստ է, դա նոր ու ավելի ուժեղ պատերազմի հիմք է դառնալու»: