«Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիայի». Նիկոլ Փաշինյան
![]() 1705 Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 19:50 «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատերազմից առաջ ևս, այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար: «Նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասել է Փաշինյանը: «Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը պատրաստ է (որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ), պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու՝ և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել է վարչապետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
