Այս տարածաշրջաում Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտը» Ադրբեջանն էր․ «Փաստ»

«Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։
Ըստ էության, այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր, որին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար։ Մյուս առանցքային գործոններից մեկը Մինսկի խմբի համանախագահության մեջ ընդգրկվելու՝ Թուրքիայի վաղեմի մոլուցքն է, ինչը փաստացի շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից։ «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»:
Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից: Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ:
Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Ծրարի կամ քվեաթերթիկի վրա ոչինչ չգրեք, ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր»․ Դանիել Իոաննիսյան
3600:01
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 3 593-ի
74Երեկ, 22:51
««Անկախ դիտորդ»-ն իրականացնելու է 700 հոգանոց դիտորդական առաքելություն՝ 300 շրջիկ խմբերով»․ Դանիել Իոաննիսյան
44Երեկ, 22:36
«Դիմել ենք դատախազություն՝ պատգամավորի թեկնածուԴ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար»․ ՀԿԿ (տեսանյութ)
52Երեկ, 21:36
«Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը»․ Արև Աբելյան (տեսանյութ)
82Երեկ, 21:24
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
113Երեկ, 18:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
91Երեկ, 17:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
122Երեկ, 14:30