Ալիևը հայտարարել է Մոսկվայում Փաշինյանի հետ առանց նախապայմանների հանդիպելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին:
«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել»,- ասել Է Ալիևը՝ Интерфакс-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, առանձնահատուկ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր քաղաքական, տնտեսական փոխգործակցության առումով Ռուսաստանը շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, մեր հարևանն է։ Այդ պատճառով, իհարկե, ամենից շատ նման հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման հանդիպումներ չեն եղել։ Ես չգիտեմ, թե որքանով են դրանք արդյունավետ լինելու հիմա»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ՝ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների՝ «ընդ որում, ինչպես դուք եք ասում (նկատի է ունեցել լրագրողի ձևակերպումը), առանց նախապայմանների»:

Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
4019:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
5617:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
6617:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
6816:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
7316:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
7815:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7215:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
7015:36