«Ղարաբաղի հարցում հեշտ լուծումներ չկան». Պուտին
![]() 1806 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 18:30 Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող պարզ լինել, քանի որ կողմերից յուրաքանչյուրն այս հարցում ունի «իր ճշմարտությունը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ կապիտալ ներդրումային հիմնադրամի համաժողովին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։ «Ինչպե՞ս կամ որտե՞ղ է երկարաժամկետ կարգավորումը: Նրանում, որ երկու կողմերն էլ կարողանան շահերի հավասարակշռություն գտնել։ Ե՛վ ադրբեջանական ժողովորդին և՛ հայ ժողովրդին մենք վերաբերվում ենք անխախտ հարգանքով», - ասել է նա: Ըստ ՌԴ նախագահի՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
