«Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում». Զոհրաբ Մնացականյան
![]() 1099 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 18:55 Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: «Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: «Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր»,- ընդգծել է Մնացականյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
